ԱՊԼ16-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Քրիսթալ Փելասին» և 1-2 հաշվով հաղթանակ տարավ։ Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է խաղը։
«Ես իսկապես երջանիկ մարզիչ եմ այս պահին և գիտեմ, որ մեր բախտը բերել է: Բայց եթե հաղթում ես միայն այն ժամանակ, երբ լավ ես խաղում, ապա իսկապես հաջողակ դառնալու հնարավորություն չունես: Ահա թե ինչպես է այն աշխատում։
Այսօր մենք լավագույն հանդիպումը չանցկացրինք։ 76 րոպե մենք վատ խաղացինք։ Մրցակիցը կարմիր քարտ ստացավ, դրանից անմիջապես հետո մենք գոլ խփեցինք. այս ամենը մեզ օգնեց։ Դրա համար ասում եմ, որ մենք էլ ենք բախտավոր:
Բայց 76-ից 106-րդ րոպեն մենք իսկապես լավ խաղացինք։ 10 հոգու դեմ ավելի դժվար կարող է լինել, ինչպես գիտեք։ Մենք շրջեցինք հանդիպումը, և փոխարինումները շատ կարևոր դեր խաղացին։ Ընդհանրապես, սա մեր մրցաշրջանի պատմությունն է. փոխարինողներն ազդեցություն են ունենում խաղի վրա։
Եթե Էլիոթը լավ չխփեր գնդակը, ապա հանդիպումը կավարտվեր ոչ-ոքի։ Եթե Սալահի հարվածից հետո անդրադարձ չլիներ, մենք կպարտվեինք։ Վերջին 15-20 րոպեներին մենք արժանի էինք հաղթանակի, իսկ մինչ այդ ոչնչի արժանի չէինք»,- «Լիվերպուլի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում ESPN-ն։