«Բավարիան» և «Բայերը» հետաքրքրվում են «Ժիրոնայի» և Իսպանիայի երիտասարդական հավաքականի պաշտպան Առնաու Մարտինեսի ծառայություններով: Նրա խաղը դիտել են մյունխենյան ակումբի սկաուտները։
Լևերկուզենի «Բայերը» դիտարկում է իսպանացուն որպես Ժերեմի Ֆրիմպոնգի հավանական փոխարինող։
Մարտինեսը «Ժիրոնայի» համակարգում է 2018 թվականից։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 12 հանդիպում է անցկացրել Լա Լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։