«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան հաստատել է իր հոր՝ Բադրիի խոսքերը, որն ասել էր, որ իր որդին երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։
«Կարող եմ հաստատել, որ «Ռեալը» իմ մանկության երազանքն էր, բայց վստահեցնում եմ, որ հիմա ես 100%-ով կենտրոնացած եմ «Նապոլիում» իմ խաղի վրա։
Ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար, քանի որ առջևում կարևոր խաղեր կան: Ես կենտրոնացած եմ «Նապոլիի» վրա առաջին հերթին այն պատճառով, որ ես պարզապես սիրում եմ այս թիմը։
Կան շատ հիանալի թիմեր, որտեղ կցանկանայի խաղալ, բայց երջանկությունն այստեղ է՝ «Նապոլիում»», — Խվիչայի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն: