Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է Իտալիայի հավաքականում հնարավոր աշխատանքի մասին հարցին։
«Կցանկանայի մի օր զբաղեցնել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Դա հրաշալի իրադարձություն կլիներ իմ կարիերայում:
Այնուամենայնիվ, այդ թիմն այժմ լավ մարզիչ ունի: Լուչիանո Սպալետին բարձրակարգ մարզիչ է, ով ավելի լավն է դարձնում ազգային թիմը: Նա խելացի մարզիչ է»,- մեջբերում է մասնագետին Football-Italia-ն։
Հիշեցնենք, որ Անչելոտիի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա հունիսի վերջը։