«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան ճանաչվել է Ա Սերիայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Նախորդ ամիս 30-ամյա հարձակվողը Ա Սերիայում անցկացրել է 3 հանդիպում, դարձել գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հռոմեացիներն իրենց հերթին հաղթել են «Լեչեին» (2-1) և «Ուդինեզեին» (3-1), ինչպես նաև գոլազուրկ ոչ-ոքի խաղացել «Լացիոյի» հետ:
Դիբալան «Ռոմայում» հանդես է գալիս 2022 թվականից։