Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Նապոլիին»։ Հանդիպումն ավարտվեց թուրինյան թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Տանտերերի կազմում միակ գոլն իր ակտիվում գրանցեց պաշտպան Ֆեդերիկո Գատին։
«Յուվենտուսը» 15 խաղից հետո 36 միավորով բարձրացավ առաջին տեղ և 1 միավորով առաջ անցավ «Ինտերից», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։