Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կատակել է՝ պատասխանելով Սաուդյան Արաբիայում հնարավոր աշխատանքի մասին հարցին։
«Գնա՞լ Սաուդյան Արաբիա 500 միլիոն եվրոյով։ Ինձ նույնիսկ պետք չէ թռիչքի համար տոմս ամրագրել, ես ոտքով կգնայի այնտեղ հասնելու համար: Ոչ, ես կատակում եմ: Ինձ փող պետք չէ»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
64-ամյա մասնագետը Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Անչելոտին նախկինում մարզել է Մադրիդի «Ռեալը» 2013-ից 2015 թվականներին: