«Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը խոսել է մյունխենյան ակումբի ապագա նորեկի՝ «Գրանադայի» վինգեր Բրայան Սարագոսայի մասին։
Այսօր մյունխենյան ակումբը հայտարարել էր, որ ֆուտբոլիստը թիմին կմիանա հաջորդ մրցաշրջանից առաջ։
«Բրայանը շատ արագ և արդյունավետ եզրային հարձակվող է, որը կարող է խաղալ երկու եզրերում: Նա անկանխատեսելի է, անընդհատ սպառնում է մրցակցի դարպասին ու շատ լավն է մեկը մեկի դեմ իրավիճակներում։ Մենք անհամբեր սպասում ենք գալիք ամռանը նրա ժամանելուն»,- X սոցիալական ցանցում Ֆրոյնդի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։