Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել շուրջ 1 ամսով։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
31-ամյա իսպանացու մոտ ախտորոշվել է ձախ ոտքի մկանային վնասվածք, ապաքինումը կտևի 3-ից 4 շաբաթ:
2023/24 մրցաշրջանում Կարվախալը բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։