«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին։ Նա խոստովանել է, որ չի զգում, որ իր դիրքերը վտանգված է։
«Վստահ եմ, որ այս մրցաշրջանը շատ լավն է լինելու: Թիմն այս պահին ավելի վատ է խաղում, ուստի չենք գրանցում այն արդյունքները, որոնք սպասում են երկրպագուները։ Պետք է ավելի հետևողական լինել»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
«Բարսելոնան» 34 միավորով երրորդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։