Ռոյ Քինը կարծում է, որ այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» չեմպիոն չի դառնա։
Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Սիթին» ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ՝ 3:3։ Պեպ Գվարդիոլայի թիմը 30 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը։
«Ես, իհարկե, խաղադրույք չէի կատարի «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց ես սկսում եմ կասկածել, որ «Սիթին» տիտղոսը կնվաճի:
Պատճառ կա, թե ինչու 4 տարի անընդմեջ հնարավոր չի լինում չեմպիոն դառնալ՝ պահպանելով այդ մակարդակը, քաղցը, ցանկությունը։ Լինում են վնասվածքներ, լավագույն խաղացողներից մի քանիսը դուրս են մնում:
Բայց, իհարկե, ես կշնեմ «Արսենալին» և «Լիվերպուլին» (որպես տիտղոսի հավակնորդներ), հատկապես «Արսենալին» իր ուժով և կազմի խորությամբ, ինչպես նաև նախորդ մրցաշրջանի փորձով»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը Sky Sports-ի եթերում: