«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լա լիգայի 15-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին։
««Բարսան» այսօր շատ լավ խաղաց: «Ատլետիկոն» ճնշում էր գործադրում երկրորդ խաղակեսում, բայց, հավանաբար, մենք տեսանք «Բարսայի» լավագույն ամբողջական խաղը այս մրցաշրջանում: Ես տեսա, թե ինչպես է Ֆելիքսը աշխատում, խլում է գնդակները, լավ է ընտրում իր դիրքը, համագործակցում է Կանսելուի հետ։ Ես նրան տեսնում եմ ուրախ, ակտիվ, գոհ: Ես նրան ասացի, որ հանգիստ լինի: Նա շատ խելացի խաղաց։
Ժոաուի հետ պայմանագիր կնքելու հարցը ավելի հավանական է տնօրենների համար, բայց մենք գոհ ենք նրանից, շատ գոհ։ Նա լավ է հանդես գալիս և լավ է աշխատում: Զրո խնդիր հանդերձարանում, նա կատակասեր է։ Ուրախ եմ նրան թիմում տեսնելու համար»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը, «Ատլետիկոն» 31 միավորով չորրորդն է։