«Գրեմիոյի» հարձակվող Լուիս Սուարեսը բրազիլական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո խոսել է իր ապագայի մասին։
«Ես ցավ եմ զգում, իմ փոխարեն իմ մարմինն է խոսում։ Ես ուզում եմ զվարճանալ: Ես պետք է հանգստանամ, զվարճանամ ընտանիքիս հետ: Հետո ճակատագիրը ցույց կտա, թե որտեղ կլինեմ ապագայում»,- Սուարեսի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սուարեսը կլքի «Գրեմիոն» 2023 թվականի վերջին։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ 36-ամյա ուրուգվայցին կարիերան կշարունակի MLS-ում, որտեղ հանդես կգա «Ինտեր Մայամիում»։
Այս մրցաշրջանում Սուարեսը «Գրեմիոյի» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։