«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո (3:3) խոսել է թիմի ցուցադրած խաղի մասին։
«Այսպիսի խաղերն են պատճառը, որ մենք սիրում ենք ֆուտբոլը: Ես հպարտ եմ մեծ «Մանչեսթեր Սիթիի» դեմ մեր ցուցադրած խաղով։ Բայց մենք մինչև վերջին պահը հավատում էինք ինքներս մեզ»,- Սոնի խոսքն է մեջբերել BBC Sport-ը։
Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Տոտենհեմը» տնային խաղում կընդունի «Վեսթ Հեմին»։
«Մանչեսթեր Սիթին» 30 միավորով Պրեմիեր լիգայի երրորդ տեղում է։ «Տոտենհեմը» 27 միավորով մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում է: