«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է իր հույզերով Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպումից հետո, որում իր թիմը սեփական հարկի տակ ուժեղ գտնվեց «Վուլվերհեմփթոնից»՝ 2-1։
«Ես շատ գոհ եմ մեր թիմի խաղից: Հաշիվը պետք է շատ ավելի մեծ լիներ։ Հանդիպման վերջնամասում մենք սխալվեցինք, մրցակիցն օգտվեց դրանից։ Վերջին մի քանի րոպեները մեզ համար հեշտ չէին։
Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում մենք հնարավորություններ ունեինք, չօգտագործեցինք դրանք, բայց չդադարեցինք գոլ խփելու փորձերը։ Մենք ունեինք շատ, շատ լավ հնարավորություններ։
Մենք պետք է միշտ հաղթենք ու ցույց տանք այն մակարդակը, ինչ արեցինք այսօր։ Սա գլոբալ խնդիր է՝ շարունակել հաղթել բոլոր մրցաշարերում երեք օրը մեկ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն: