«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Թեո Էրնանդեսի նոր դիրքի մասին «Ֆրոզինոնեի» դեմ խաղում։ Ձախ եզրային պաշտպանը խաղում էր պաշտպանության կենտրոնում․
«Այս գաղափարը նա առաջարկեց։ Նա խոսեց ինձ հետ և ասաց, որ կարող է խաղալ այնտեղ:
Այսօր պաշտպանությունում լավ աշխատանք կատարեց: Նա մեզ շատ օգուտ տվեց ձախ ոտքով գնդակը առաջ տանելու գործում:
Նա ցույց տվեց, թե ինչպես կարող ես օգնել դժվարին իրավիճակում հայտնված թիմին»,- մեջբերում է Պիոլիին Football Italia-ն: