Անգլիական «Լիվերպուլը» մրցաշրջանի սկզբից տնային հանդիպումներում ցույց է տվել 100 տոկոսանոց ռեկորդային արդյունք։
«Էնֆիլդում» անցկացրած 10 խաղում Յուրգեն Կլոպի թիմը տարել է 10 հաղթանակ, խփել է 31 գնդակ և բաց թողել ընդամենը 4 անգամ։
Հաջորդ տնային հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի դեկտեմբերի 3-ին «Ֆուլհեմի» դեմ: Այնուհետև կլինեն երեք անընդմեջ արտագնա խաղեր, իսկ դեկտեմբերի 17-ին՝ հանդիպում «Էնֆիլդում» «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Վերջին անգամ «Լիվերպուլը» Էնֆիլդում պաշտոնական մրցումներում պարտվել է 2023 թվականի փետրվարին՝ Չեմպիոնների լիգայում 5-2 հաշվով զիջելով «Ռեալին»։