«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է թուրինյան թիմի հաղթանակը Իտալիայի առաջնության «Մոնցայի» հետ խաղում.
«Մենք կարևոր հաղթանակ տոնեցինք ուժեղ մրցակցի դեմ։ Հաղթելը հեշտ չէ, մենք գիտակցում ենք մեր սահմանները։
Այս թիմը կարևոր աշխատանք է կատարում, և մենք չենք կարող կանգ առնել, եթե ցանկանում ենք մնալ աղյուսակի վերևում:
«Նապոլին» դեռ կարող է վերադառնալ մրցավազք, ինչպես և «Միլանը»: Առաջնությունը երկար է։ Մենք պետք է օգտագործենք մեր պահը։ Այս տղաներին պետք է օգնել, աջակցել, քանի որ նրանք կարևոր գործեր են անում։ Մեր նպատակը Չեմպիոնների լիգա վերադառնալն է»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։