«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խնդրել է անգլիական ակումբին պայմանագիր չկնքել իր նախկին ակումբների խաղացողների հետ։
Անգլիական ակումբի տրանսֆերային ցանկում ընդգրկված են «Բավարիայի» մի քանի խաղացողներ, սակայն իսպանացի մարզիչը խնդրել է մարզական տնօրեն Բեգիրիստայնին պայմանագիր չկնքել մյունխենյան թիմի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Diario AS-ը։
Նույնը վերաբերում է «Բարսելոնայի» խաղացողներին. «Ման․Սիթիի» մարզիչը այս դեպքում նույնպես սկզբունքորեն չի ցանկանում կատալոնական թիմի ֆուտբոլիստներին հրավիրել իր ներկայիս ակումբ:
Պեպ Գվարդիոլան «Բարսելոնայում» աշխատել է 2008-ից 2012 թվականներին, իսկ 2013-2016 թվականներին գլխավորել է «Բավարիան»: