Իսպանական Լա լիգայի մամուլի ծառայությունն իր պաշտոնական կայքում հայտնել է ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը։
Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը դարձել է առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Նախորդ ամիս 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Լա Լիգայի իր թիմի բոլոր երեք հանդիպումներին՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ներկայումս Դիեգո Սիմեոնեի թիմը ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ 13 խաղից հետո վաստակելով 31 միավոր։