Մյունխենի «Բավարիայի» և Կանադայի հավաքականի ֆուտբոլիստ Ալֆոնսո Դեյվիսը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը մեծ առաջընթաց է գրանցել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցություններում։ Տեղափոխությունը պետք է տեղի ունենա 2024 թվականին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի և գերմանական ակումբի միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները դադարեցվել են վեց ամսով։
23-ամյա Ալֆոնսո Դեյվիսը գործող աշխատանքային պայմանագիր ունի Մյունխենի «Բավարիայի» հետ մինչև 2025 թվականի հունիսը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 մլն եվրո։