«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն աջակցել է թիմի դարպասապահ Անդրե Օնանային։
«Նա ուժեղ բնավորություն ունի, նա գլուխ կհանի այս իրավիճակից: Ընդհանուր առմամբ նա լավ հանդես եկավ ակումբում իր առաջին հինգ ամիսների ընթացքում:
Եթե լավ վերլուծեք, կտեսնեք, որ վիճակագրորեն նա Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ լավագույն դարպասապահն է։
Նա դարպասապահների շրջանում երկրորդ տեղն է գրավում հետ մղած հարվածների տոկոսով, որոնք պետք է հանգեցնեին գոլերի»,- տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։