Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը լքել է մարզումը մեկնարկից հինգ րոպե անց: Ֆուտբոլիստը կարճատև վազքի է գնացել մարզչական շտաբի հսկողության ներքո։ Որից հետո նա լքել է մարզումը։
Բելինգհեմը մկանային վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ անգլիացին վաղը կխաղա Լա Լիգայում՝ «Գրանադայի» դեմ խաղում։