Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը դուրս է եկել Երևանում ավարտին մոտեցող ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակչում առավելության հասնելով ուզբեկ Ակբար Ահմադովի նկատմամբ:
Զիջելով առաջին ռաունդը 2-3 հաշվով, հայ բռնցքամարտիկը հերթական անգամ կամք է ցույց տվել ու բեկել է մենամարտի ընթացքը՝ 4-1 հաշվով առավելության հասնելով:
Այսպիսով Արգիշիտի Հակոբյանը նույնպես եզրափակչում է և կպայքարի ոսկու համար:
Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Առնո Դարչինյանն ու Հեղինե Պետրոսյանը: