«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել 44-ամյա իտալացու հետ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության ֆոնին։
Դե Զերբին «Բրայթոնը» գլխավորում է 2022 թվականի սեպտեմբերից։ Թիմն այս պահին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 22 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:
Եվրոպայի լիգայում «Բրայթոնը» երկրորդն է B խմբում։