Ջեյմի Կարագերը քննադատել է Անդրե Օնանային «Մանչեսթեր Յունայթեդում» ցուցադրած խաղի համար։
«Վատ մարզավիճակում գտնվող դարպասապահը թաքնվելու տեղ չունի: Օնանան դեռ կարող է ունենալ մարզչի աջակցությունը, բայց ժամանակն ու համբերությունը նրա կողմից չեն:
«Մանչեսթեր Յունայթեդի» համար անընդունելի է, որ դարպասապահը սովորական իրավիճակներում անընդհատ այդքան սխալներ թույլ տա: Ինչքան սա շարունակվի, այնքան Օնանայի դիրքերը կթուլանան։
Դարպասապահները չափազանց կարևոր են։ Նրանք պաշտպանության վերջին գիծն են, նրանց ձախողումները պետք է հազվադեպ լինեն, այլ ոչ թե կրկնվող: Երբ դարպասապահները կորցնում են վստահությունը, դա զգում են բոլորը՝ երկրպագուները, թիմակիցները, հակառակորդները և լրատվամիջոցները:
Մեծ դարպասապահները պարտությունները վերածում են ոչ-ոքիի, իսկ ոչ-ոքիները՝ դժվարին հաղթանակների, հատկապես մեծագույն ակումբներում:
Ի դժբախտություն Օնանայի, «Յունայթեդում» իր կարիերայի սկզբում նա հաղթանակները վերածում է ոչ-ոքիի, իսկ ոչ-ոքիները՝ պարտության»,- գրել է «Լիվերպուլի» նախկին պաշտպանը The Telegraph-ի սյունակում: