Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին։
«Ես հիանալի հարաբերություններ ունեմ Մոուրինյուի հետ: Մենք կապ ունենք նաև «Ռոմայի» հետ, ես նրանց ավագն էի, և ես ֆանտաստիկ հիշողություններ ունեմ այդ ժամանակներից»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Կառլո Անչելոտին Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ «Ռեալը» դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել է գավաթը, երկրի Սուպերգավաթը, դարձել է Չեմպիոնների լիգայի և ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության հաղթող։ Մադրիդի «Ռեալը» այժմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 2023/2024 մրցաշրջանի սկզբում անցկացրած 13 խաղերի արդյունքներով վաստակելով 32 միավոր։ «Ժիրոնան» առաջատարն է (34 միավոր):
64-ամյա Կարլո Անչելոտին նախկինում աշխատել է «Էվերթոնի», «Նապոլիի», «Բավարիայի», ՊՍԺ-ի, «Չելսիի», «Միլանի», «Յուվենտուսի» և «Պարմայի» հետ։