Կառլո Անչելոտիի ապագան Մադրիդի «Ռեալում» մնում է անորոշ, հայտնում է The Athletic-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մրցաշրջանի ավարտից հետո Անչելոտին կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից» և գլխավորել Բրազիլիայի հավաքականը։
Նշվում է, որ մադրիդյան ակումբը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը մարզչի հետ՝ չնայած Բրազիլիայի հավաքականի և Անչելոտիի միջև առկա պայմանավորվածությունների մասին տեղեկություններին։
Սակայն այս պահին Անչելոտիի պայմանագիրը «Ռեալի» հետ երկարաձգելու պաշտոնական բանակցություններ չեն եղել։ Դրանք կարող են սկսվել հունվարի 1-ից:
Եթե Անչելոտին որոշի հեռանալ «Ռեալից», ակումբը նրան փոխարինելու երկու տարբերակ ունի՝ Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն և «Բրայթոնի» մարզիչ Ռոբերտո Դե Զերբին։