«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը չի հերքել ՌՊԼ-ի մակարդակի իջնելը՝ ռուսական թիմերի միջազգային մրցաշարերի մասնակցությունից զրկվելուց հետո։
— Կարծիք կա, որ ՌՊԼ-ի մակարդակը իջել է եվրոպական մրցակցությունից հեռացնելուց հետո։ Համաձա՞յն ես։
— Հիմարություն է հերքել, որ ՌՊԼ-ի մակարդակն ընկել է։ Եվրոպական ասպարեզում պրակտիկան ձեռնտու է բոլորիս, նույնիսկ այն արտասահմանցի խաղացողներին, ովքեր գնում են հավաքականներ։ Այո, եվրագավաթների բացակայությունն ազդել է առաջնության մակարդակի վրա։ Եթե նայեք ՌՊԼ-ի աղյուսակին, ապա ակումբները մոտ են իրար, մոտավորապես բոլորը հիմա հավասարվել են՝ նույն մակարդակի վրա են։
— Որքա՞ն բարձր է այժմ առաջնության ընդհանուր մակարդակը՝ համեմատած երկու տարի առաջվա հետ։
— ՌՊԼ-ն այս պահին լավ մակարդակ ունի։ Բայց ավելի ցածր, քան հինգ տարի կամ նույնիսկ երեք-չորս տարի առաջ»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։