Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է եվրոպական ակումբ տեղափոխվելու հավանականության մասին։
«Տեղեկություն կար, որ իտալացի սկաուտները դիտել են իմ խաղերը Ուելսի և Խորվաթիայի դեմ: Արդյոք դա ինչ-որ կերպ մոտիվացրե՞լ է ինձ: Ես ոչինչ չգիտեմ այս մասին: Եթե նույնիսկ ինչ-որ մեկը գալիս է, ես աշխատում եմ ուշադրություն չդարձնել, անել իմ գործը ֆուտբոլի դաշտում։ Եթե ես ապրեմ մամուլի տեղեկություններով, դա ինձ վրա բացասական ազդեցություն կունենա։ Իմ առաջնահերթ խնդիրն է օգնել Հայաստանի հավաքականին հասնել դրական արդյունքի։
Ամռանը խոսվում էր «Ռեալ Սոսյեդադ» հնարավոր տեղափոխության մասին։ Արսեն Զախարյանի հետ շփվու՞մ եմ, և ի՞նչ եմ մտածում, որ նա այնտեղ չի խաղում։ Արսենի հետ չեմ շփվում։ Ես ոչինչ չգիտեմ «Սոսյեդադի» մասին, ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել:
Արդյո՞ք սա նշան է, որ Եվրոպայում ամեն ինչ շատ բարդ է: Իսկ գուցե ՌՊԼ-ում էլ այնքան էլ վատ չէ։ Բնականաբար, այնտեղ դժվար է։ Բայց եթե այնտեղ հասնես, հարմարվես ֆուտբոլի արագությանը և ծանրաբեռնվածությանը, կարող ես շատ բան կատարելագործել»,- Թիկնիզյանի խոսքն է մեջբերել Metaratings-ը։