Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Նիկոլաս Պասը խոսել է Չեմպիոնների լիգայում մադրիդյան թիմի կազմում իր դեբյուտային գոլի մասին։ Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ նոյեմբերի 29-ին, «սերուցքայինները» խմբային փուլի 5-րդ տուրի խաղում (4:2) հաղթել են «Նապոլիին»։
««Ռեալի» համար գոլ խփելը նման խաղում երազանք է։ Այն պահին, երբ «Նապոլիին» գոլ խփեցի, ես չգիտեի, թե ինչ եմ անում։ Ես ուղղակի հարվածեցի գնդակին որքան կարող էի, և երբ այն թռավ դեպի դարպասը, մի պահ խոսելու ունակությունս կորցրի։
Մադրիդի «Ռեալի» ակադեմիան լավագույններից մեկն է աշխարհում, եթե ոչ լավագույնը։ Ես շատ ու շատ հպարտ եմ, որ նրա սանն եմ»,- Պասի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պասը մադրիդյան ակումբի համակարգում է 2016 թվականից։