«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը խոսել է «կարմիր սատանաների» դարպասապահ Անդրե Օնանայի մասին, որը Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» հետ արտագնա խաղում (3:3) թույլ է տվել մի քանի սխալ։
«Իրականում կարծում եմ, որ պաշտպանական քառյակն այսօր շատ լավ խաղաց: Չեմ կարծում, որ նրանք կարող էին ավելին անել։ Այո, իմ կարծիքով, նրանք լավ խաղացին, բայց չես կարող վիճել այն փաստի հետ, որ դարպասապահների սխալները շատ, շատ թանկ արժեն։ Ամեն անգամ, երբ դարպասապահը սխալ է թույլ տալիս, նա գոլ է բաց թողնում։ Սա է կյանքի ճշմարտությունը»,- Շմեյխելի խոսքերն է մեջբերում Metro-ն։