ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆունկցիոները վնասվածք է ստացել Դոհայում Մարկո Վերատիի հետ թենիս խաղալիս։ Վնասվածքից հետո Ալ-Խելաիֆին վիրահատության է ենթարկվել։
Սեպտեմբերին Վերատին ՊՍԺ-ից տեղափոխվեց «Ալ Արաբի»:
Ֆրանսիայի առաջնության 13 տուրից հետո ՊՍԺ-ն 30 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Թիմը մեկ միավորով առաջ է իր ամենամոտ հետապնդողից՝ «Նիցայից»: