Մադրիդի «Ռեալը» հրապարակել է թիմի հայտացուցակը «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի խաղի համար, որում ընդգրկված է Զինեդին Զիդանի 21-ամյա որդին՝ Թեո Զիդանը։
Թեոյի համար սա առաջին հրավերն է Մադրիդի «Ռեալի» գլխավոր թիմ։
Նախկինում նա հանդես է եկել «Ռեալ Կաստիլիայի» կազմում՝ 2021 թվականից ի վեր մասնակցելով Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմում ավելի քան վաթսուն հանդիպման։ Կիսապաշտպանը պարբերաբար հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականներում։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալն» արդեն ապահովել է մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը։