«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Պորտուի» դեմ հանդիպման արդյունքները (2-1).
«Մենք դուրս եկանք փլեյ-օֆֆ և լավ խաղացինք հանդիպման շատ հատվածներում: Ես ուրախ եմ ակումբի համար, և դա իսկապես լավ հաղթանակ էր եվրոպական բարձրակարգ ակումբի դեմ:
Կարծում եմ, որ մենք իսկապես լավ հաղթական մտածելակերպ դրսևորեցինք։
Ընդմիջմանը ես ասացի իմ խաղացողներին, որ նրանք պետք է ավելի համարձակ լինեն, որ նրանք պետք է ռիսկի դիմեն գնդակով խաղի ժամանակ: Ժոաու Ֆելիշին պետք էր այս գոլը, այն կարևոր է նրա համար։ Հավանաբար, եթե ավելի շատ ռիսկի դիմեինք, արդյունքը կարող էր էլ ավելի համոզիչ լինել մեզ համար»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։