Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Լայպցիգին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Առաջին կեսում հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Լյուիս Օպենդան։
55-րդ րոպեին մանչեսթերյան թիմի առաջին գոլը խփեց Էրլինգ Հոլանդը։ 15 րոպե անց Ֆիլ Ֆոդենը հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 87-րդ րոպեին Խուլիան Ալվարեսի խփած գոլը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին։
«Մանչեսթեր Սիթին» 15 միավորով խմբի առաջատարն է։ «Լայպցիգը» 9 միավորով 2-րդն է։ 2 թիմերն էլ ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում։