«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Կոպենհագենի» հետ խաղից առաջ պատմել է, թե ինչպես է վերաբերվում թիմի հարձակվող Թոմաս Մյուլերին։
«Թոմասը գիտի, որ նա միշտ հնարավորություն ունի սկսելու: Նա էլ գիտի, թե որքան եմ հարգում իրեն։ Նա եղել և մնում է «Բավարիայի» լեգենդը և վաղը պետք է լինի մեկնարկային կազմում»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։
Մյուլլերն իր ողջ կարիերայի ընթացքում խաղացել է «Բավարիայում»: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս ամառ։