«Ինտերը» ցանկանում է 2024 թվականի ամռանը ձեռք բերել «Ժիրոնայի» հարձակվող Արտյոմ Դովբիկի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ներաձուրրիի ներկայացուցիչները հետևում են Դովբիկի ելույթներին Լա Լիգայում։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նախկինում Դոբվիկը հանդես է եկել ուկրաինական «Դնեպր-1» ակումբում։
Ըստ աղբյուրի՝ «Ժիրոնան» պատրաստ կլինի Դովբիկին բաց թողնել 40 մլն եվրոյի դիմաց։