Լևերկուզենի «Բայերը» հաջորդ ամառ թույլ կտա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին հեռանալ ակումբից, եթե իսպանացի մասնագետը ցանկանա դա անել։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ Ալոնսոյի պայմանագրում առանձին փոխհատուցման կետ չկա՝ չնայած խոսակցություններին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 42-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և «Ռեալը»։
Հիշեցնենք, որ Ալոնսոն «Բայերը» գլխավորել է նախորդ տարվա հոկտեմբերին։