Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն առաջիկա տարիներին կպայքարեն «Ոսկե գնդակի» համար։
«Արդյոք «Ոսկե գնդակներն» այժմ միմյանց միջև կվիճարկեն Հոլանդը և Մբապե՞ն: Այո, հավանաբար նրանք կլինեն հիմնական հավակնորդները: Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են։
Ես երբեմն հիշատակում եմ Նեյմարին, բայց տպավորություն է ստեղծվում, որ նա դեռ արժանի չէ «Ոսկե գնդակին»։ Հոլանդն ու Մբապեն, անկասկած, առաջիկա տարիներին կպայքարեն «Ոսկե գնդակի» համար»,- ասել է «Բարսելոնայի» նախկին խաղացողը YouTube-ի «Мяч Production» ալիքին տված հարցազրույցում: