«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին հարցին.
«Այս հարցը կվերլուծեն ակումբի սեփականատերերը, մարզական տնօրենը և, իհարկե, մարզչական շտաբը:
Մենք կարող ենք որոշել նոր խաղացողների հետ պայմանագիր կնքել, ովքեր, մեր կարծիքով, կուժեղացնեն թիմը կամ կավելացնեն որոշ բացակայող որակներ, կամ գուցե որոշենք պահպանել ներկայիս կազմը:
Մենք պատրաստ ենք դիտարկել տարբերակներ»,- «Չելսիի» արգենտինացի մարզչի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։