«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը հերթական անգամ ցանկություն է հայտնել հեռանալ իր թիմից։
Հոլանդացի ֆուտբոլիստը հիասթափված է, որ կանոնավոր խաղաժամանակ չի ստանում Էրիկ տեն Հագի թիմում։
«Ցանկանում եմ կանոնավոր խաղաժամանակ ստանալ, եթե ոչ «Մանչեսթեր Յունայթեդում», ապա մեկ այլ ակումբում։ Սա լիովին առողջ ամբիցիա է։ Ես խենթանում եմ ֆուտբոլի համար։ Փողն իմ հիմնական դրդապատճառը չէ»,- Վան դե Բեկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում վան դե Բեկը խաղադաշտում անցկացրել է ընդամենը երկու րոպե։