Երևանում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ:
Մենամարտերը կմեկնարկեն ժամը 14:00-ից նախկին «Միկա» մարզահամալիրում:
48 կգ քաշային Վազարշակ Քեյանը 1/16-րդ եզրփակչում ուժերը կչափի Կորեան ներկայացնող Լի Շենգունի հետ, 52 կգ քաշային Արեն Խառատյանը մեկնարկում կմենամարտի Մոնղոլիայի ներկայացուցիչ Նանզադ Տուվշինջարգալի հետ,57 կգ քաշային Տիգրան Մակիչյանի մրցկակիցը կլինի Կատարի ներկայացուցիչ Յուսեֆ Էլսայեդը, իսկ 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը կմենամարտի Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Սամվել Ամբրեյանի հետ:
Հիշեցնենք՝ շուրջ 60 երկրի 600 բռնցքամարտիկներ ավելի քան 10 օր Հայաստանում կպայքարեն բաղձալի մեդալների համար. 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:
Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ աշխարհի պատանեկան առաջնությանը կմասնակցեն նաև Առնո Դարչինյանը (46 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ):
Աղջիկների պայքարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը:
Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 4-ը: