Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանն, ինչպես հայտնի է, վաղը կանցկացնի իր 11-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում:
28-ամյա հայ բռնցքամարտիկը, որը վերջերս է պայմանագիր կնքել ամերիկյան Salita պրոմոութերական ընկերության հետ , ԱՄՆ Հինքլեյ քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմենամարտի դոմինիկացի Դագուվերտո Ագուերոյի հետ:
Այսօր կայացել է հայացքների մենամարտն ու կշռման արարողությունը:
«Պատրաստ եմ ճակատամարտի»,- գրել է Ավագյանը ֆեսյբուքի իր էջում:


Հիշեցնենք` Հինքլեյ քաղաքում կայանալիք բռնցքամարտի շոուն կմեկնարկի մարտի 14-ին, Երևանի ժամանակով 06:00-ին: Այն կմեկնարկի Ավագյան-Ագուերո մենամարտով: Ի դեպ, կորոնավիրուսի պատճառով բռնցքամարտի երեկոն կանցկացվի առանց հանդիսականների: