«Միլանի» եզրային պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին մեղադրվում է անօրինական խաղադրույքների մեջ, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ վկայակոչելով իտալական AGI լրատվական գործակալությունը։
Թուրինի դատախազությունը Ալեսանդրոյին որպես կասկածյալ է գրանցել, և կատարվում է հետաքննություն։ Ֆուտբոլիստին սպառնում է որակազրկում:
Ֆլորենցին հայտնվել է լրագրող Ֆաբրիցիո Կորոնայի հրապարակած ցուցակում, որտեղ ընդգրկված են խաղադրույքներ կատարած ֆուտբոլիստները: Նմանատիպ մեղադրանքների պատճառով արդեն իսկ որակազրկվել է «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին: Նա բաց կթողնի 12 ամիս՝ ներառյալ Եվրոպայի առաջիկա առաջնությունը։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա իտալացին միլանյան ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ չխփելով ոչ մի գոլ։