Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է ֆուտբոլի նոր միտումներին հարմարվելու, ինչպես նաև իր մարզած ակումբի մեծության մասին։
«Ֆուտբոլը փոխվել է, փոխվում է և կփոխվի՝ ինտենսիվություն, կանոններ, մարզումներ և մեթոդիկա: Սա տարբեր մարզաձև է՝ համեմատած 90-ականների հետ: Ֆուտբոլիստներն ավելի պրոֆեսիոնալ են, քան նախկինում։ Ֆուտբոլում 30 տարի անց ես լավ եմ հարմարվում նոր իրականությանը։
Մեզանից նրանք, ովքեր աշխատում են այս ակումբում, զգում են, որ ապրում ենք մեկ մեծ ընտանիքում: Սա ցույց է տալիս երկրպագուների մեծ ջերմությունը:
Ընտանեկան միջավայրում աշխատելն օգնում է ձեզ հասնել արդյունքների և բացահայտել ձեր լավագույն որակները: Սա ամենամեծ պատմություն ունեցող աշխարհի ամենամեծ ակումբն է։ Բայց ես շեշտում եմ, որ ակումբում մեզ մոտ ընտանեկան մթնոլորտ է տիրում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Անչելոտին։