«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին իր կարծիքով։
«Այն, ինչ արել է Խոսեպը ֆուտբոլի հետ, ուղղակի ֆանտաստիկ է: Նա այն փոխեց ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում, ամբողջ աշխարհում։ Դրա պատճառով նա նույնիսկ վնաս է հասցրել ֆուտբոլին, քանի որ հիմա չափից շատ մարդիկ փորձում են կրկնօրինակել նրան՝ իրենց սեփական ճանապարհն ու ոճը զարգացնելու փոխարեն»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Մեսսին Գվարդիոլայի գլխավորությամբ խաղացել է կատալոնական «Բարսելոնայում» ։
«Բարսելոնայում» աշխատելուց հետո Պեպ Գվարդիոլան գլխավորել է «Բավարիան», իսկ հետո՝ անգլիական «Մանչեսթեր Սիթին», որն այս պահին շարունակում է մարզել։ Անցած մրցաշրջանում ակումբը նրա գլխավորությամբ նվաճել է Չեմպիոնների լիգան։