Մարզիչ Մարսելո Գալյարդոն երկու տարվա պայմանագիր կկնքի «Ալ-Իթիհադի» հետ։ Այս մասին հայտնում է կրագրողն Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պայմանագում կլինի կետ, ըստ որի՝ կողմերը կկարողանան երկարաձգել համաձայնագիրը մինչև 2027 թվականի հունիսը։ Այս կետը հասանելի է 18 ամսով՝ առաջին համաձայնագրի ստորագրման օրվանից։
«Ալ-Իթիհադը» նոյեմբերի 8-ին հայտարարել էր գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուին պաշտոնանկ անելու մասին։ 13 տուրից հետո թիմը Սաուդյան Արաբիայի առաջնությունում 24 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը։