Նոյեմբերի 15-ին Խորվաթիայի Ռովին քաղաքում մեկնարկեց ՈւԵՖԱ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարը: Առաջին տուրում Հայաստանի Մ-19 ընտրանին մրցեց Խորվաթիայի հետ ու զիջեց մրցակցին 1:2 հաշվով:
Հայաստանի Մ-19-ը հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ «Ուրարտուի» ֆուտբոլիստ Էդիկ Վարդանյանը, որը վարձավճարով հանդես է գալիս ԲԿՄԱ-ում։ «Ուրարտուի» մամուլի ծառայությունը ներկայացրել է գոլի տեսանյութը։