«Արսենալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի համար առաջնահերթ տրանսֆերային նպատակ է համարում «Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսին: Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Ըստ աղբյուրի՝ բրազիլացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում անձամբ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ 25-ամյա կիսապաշտպանի օգնությամբ «զինագործները» ծրագրում են ուժեղացնել թիմը 2023/2024 մրցաշրջանի երկրորդ հատվածում՝ չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու ֆոնին։ «Արսենալը» նախկինում հետաքրքրված էր Լուիսով, 2022 թվականի ամռանը լոնդոնցիները փորձեցին ձեռք բերել բրազիլացուն, բայց հետո «Աստոն Վիլան» հրաժարվեց նրան բաց թողնել:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Դուգլասը Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 12 հանդիպում, խփել հինգ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։